Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանի համայնքներ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ: Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:

«Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։

ՄԻՊ հաստատության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ քաղաքացիական բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության իրավունքների և անվտանգության համար և խաթարում է մարդկանց բնականոն կյանքը հարազատ բնակավայրերում։

Այցերի արդյունքներն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվող հերթական արտահերթ զեկույցում»,- նշված է գրառման մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Հաջորդը

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։ «Հիշում…
Դիտել

Ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.…
Դիտել

Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share