Արցախի նախագահն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում լրացուցիչ սահմանափակումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը Բոնոյին է ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները

Հաջորդը

Հայկական կողմի դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին տեղեկությունները կեղծ են․ ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Դեռ փաստ չէ, որ ստորագրելու ենք. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը։ «Նախ, դեռ փաստ չէ, որ ստորագրելու…
Դիտել

Ադրբեջանը ԼՂ-ի հայությանն անվանում է «իր քաղաքացիներ» և կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում գրել է․ «Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը անվանում է «իր քաղաքացիներ» և միաժամանակ…
Դիտել

ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share