Արցախի ուղղությամբ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։

Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

ԱՀ ներքին գործերի նախարարություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ

Հաջորդը

Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում. Բայրամով

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական կողմը կրակում է Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները…
Դիտել

Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրության վերաբերյալ «Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ, Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական…
Դիտել

Անտեղին են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները

Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share