Արցախի ՊԲ պարզաբանումը

Արցախի պաշտպանության բանակը պարզաբանում է տարածել կապված «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ ահազանգի հետ:

«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը. Նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից: Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ : Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում: Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին , փաստում ենք , որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»,- նշված է ԱՀ պաշտպանության բանակի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնյաների անգործության հետևանքով պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները: Պահեստազորի սպաները պահաջում են հետաքննել և հանրությանը ներկայացնել թե երկար տարիներ ֆինանսական բաժինը ղեկավարած Կարեն Գրիգորյանը ի՞նչ փողերով է տարին երկու անգամ հանգստանում է Ամերիկայում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Հաջորդը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում միջազգային կազմակերպությունների 2 ներկայացուցիչ կընդգրկվի

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են…
Դիտել

ԼՂ շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նբախարարության հայտարարությունը. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share