Արցախում քննարկվել են բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով: Պետնախարարը հանձնարարել է վերլուծել իրավիճակը և դրա հետևանքների հնարավոր մեղման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաև համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացվել է իրավիճակը նաև էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարևորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջին անգամ հայկական կինոն Օսկարի shortlist-ում

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության 88 միջազգային ֆիլմերից կազմված կարճ ցուցակները 10 կատեգորիաների համար: Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում…
Դիտել

Լիահույս սպասում ենք. Ալեն Սիմոնյանը գերիների վերադարձի մասին

«Սպասում ենք․ հույս ունեմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով…
Դիտել

Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննրակվում է Ղազախստանում ստեղծված իրադրությունը: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նիստի մեկնարկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share