Բացահայտվել է 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս.Հ.-ն, 2022 թվականի սեպտեմբերին, մաքսանենգությամբ իրացնելու նպատակով, Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 10 հազար 165.95 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Հ.-ն 3 հազար 270.1 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով՝ մաքսանենգությամբ, առաքել է Ավստրիայի Հանրապետություն, իսկ 3 հազար 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն, չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը. թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

2023 թվականի փետրվարի 8-ին հսկող դատախազի որոշմամբ, Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Ս.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք. որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ, մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հաջորդը

Ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան

Առնչվող նյութեր
Դիտել

Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

Արցախի հանրապետության Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու,…
Դիտել

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկությունում: Դավթյանը…
Դիտել

Արցախի նախագահն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում լրացուցիչ սահմանափակումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share