Բոլոր տեքստերը՝ ուղղված են մեկ նպատակի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից․ Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած լսումներին։

«Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։ Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է՝ և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին։ Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։

Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։

Այս բոլոր տեքստերը, սիրելի բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։

Իսկ թե ինչու են նրանք սա անում, կռահեք ինքներդ»,- գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները, որպես հանձնաժողովի նախագահ, դադարեցին

Հաջորդը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Կրեմլի սեւ-սպիտակը․Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Ազդագիր» կայքին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական…
Դիտել

Այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել

Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։ Առևանգված արցախցիները…
Դիտել

«Լեհաստանը նախատեսում է ԵՄ առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում». ԱԺ նախագահը՝ Ռադոսլավ Ֆոգիելի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share