Գայանե Հակոբյանը դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով, սակայն պատիժը չի կիրառվի

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին արագացված դատական կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել մեղսագրված հանցանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։

Դատարանի վճռի համաձայն՝ Գայանե Հակոբյանը դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվանցելով զոհված զինծառայողի մոր կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ու 8 օր։

Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։

Գայանե Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց վերահսկողություն ներկայացնող համապատասխան մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դատարանի վճռով վերացվեց Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքն, ու նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Մինչ այդ Գայանե Հակոբյանի փաստաբանները հրաժարվել էին պաշտպանությունից՝ հայտնելով, որ դիրքորոշման փոփոխություն կար իրենց և պաշտպանյալի միջև։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Գայանե Հակոբյանը ընդունել է մեղադրանքն ու ցանկացել, որ դատաքննությունն ընթանա արագացված կարգով, իսկ փաստաբանները նպատակ ունեին նրան տանել արդարացման։

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։ Հունիսի 5-ին հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Նույն օրը սկսվել էր բուն դատաքննությունը, որի ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշել էր նրան նորից կալանավորել՝ բավարարելով հանրային մեղադրողի միջնորդությունը։

Մայիսի 18-ին քննչական կոմիտեն հաղորդել էր վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Գործով մեղադրյալ էր ներգրավվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից…
Դիտել

Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է,…
Դիտել

ՀՀ արդարադատության նախարարի այցը Բելառուս

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ բելառուս գործընկերոջ հետ, քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն…
Դիտել

Մենք ապիկար միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․Աջապահյան

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share