Գիտության օրը Բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում առաջին անգամ նշվեց Գիտության համաշխարհային օրը
Ինչպես բոլոր ակադեմիական կառույցներում, այդպես էլ Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ միջոցառում Գիտության համաշխարհային օրվա առթիվ, միայն թե մի տարբերությամբ, որ այստեղ այն նշվում էր առաջին անգամ:

Միջոցառումը նախատեսված էր դպրոցականների և ԲՈՒՀ-երի ուսանողների համար:

2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նոյեմբերի 10-ը հռչակվեց »Հանուն խաղաղության և գիտության զարգացման համաշխարհային օր»:

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Երևանի բուսաբանական այգու երիտասարդ գիտաշխատողները, միջոցառման շրջանակներում, դպրոցականներին և ուսանողներին ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան, նպատակ ունենալով, քարոզել և տարածել բուսաբանական գիտելիքներ:

Խմբերը շրջայց են կատարել արևադարձային և մերձարեւադարձային բույսերի ջերմատանը, հնաբուսաբանության թանգարանում:

Բացի տեսական մասից, այցելուները նաև միջոցառման պրակտիկ հատվածին են մասնակցել:

Միջոցառման կազմակերպական աշխատանքների պատասխանատու, գիտաշխատող Մանիկ Գրիգորյանը նշեց, որ այս միջոցառումը շատ կարևոր կարող է լինել հատկապես դպրոցականների համար` մասնագիտության ընտրության հարցում:

Հեղինակ՝ Անի Ղևոնդյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցություններ վարել և սահմանին ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Այս մասին…
Դիտել

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ-ն հայտնում է 7 վիրավորի մասին

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու…
Դիտել

Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ Արցախի ՊՆ

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 1-ին վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share