Գյումրիում կրակոցներ արձակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41-ամյա անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցների արձակման մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 28-ին՝ գիշերը, հիշյալ խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցներ էին հնչել, ինչի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ խանութ-սրահի դիմաց հայտնաբերվել էր 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ: Վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել էր կրակոցի հետքեր, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել էր կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1981թ.:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ վերջինս նշված օրը՝ գիշերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, տաքսի ավտոմեքենան կանգնեցրել է Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ, դուրս եկել, կրակոցներ արձակել կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ և հեռացել։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել վերջինիս փաստացի բնակության վայր հանդիսացող  տնակում և Գյումրի քաղաքի Կրիտյան փողոցում գտնվող տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 14 հատ փամփուշտ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաձգաբանական և հետքաբանական համալիր փորձաքննություն:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 41-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն` առերևույթ հանցագործություն կատարած անձին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Չեխիա

Հաջորդը

Մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և…
Դիտել

ՊԵԿ-ը կանխել է չգրանցված դեղանյութերի վաճառքի մի քանի դեպքեր

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, իրացնելով ստացված օպերատիվ…
Դիտել

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Դիտել

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share