Մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ, կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը։

Ըստ որոշման հիմնավորումների՝ ընդհանուր առմամբ 2021 թ.-ին կառավարության 5 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ, 2022 թ.-ին՝  3 որոշումներով ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 382,307.7 հազար դրամ:

Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թ. ամռանը և 2022-2023 ուսումնական  տարվա առաջին կիսամյակից սահմանված կարգով և ժամկետներում ուսումնառությունը շարունակող ուսանողներ են:

2022 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թ.  մարտի 30-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած 59 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16,344.8 հազար դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրիում կրակոցներ արձակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41-ամյա անձի նկատմամբ

Հաջորդը

Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր…
Դիտել

Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

«Հուսահատությունը մեղք է՝ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»,-…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share