ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ

Այսօր Կառավարությունն իր հերթական նիստին հավանություն տվեց պաշտպանության նախարարության որոշման նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի,  ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ: 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, աշխատողների ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են պետության և բնակչության կենսական պահանջմունքների բավարարման ուղղությամբ տնտեսական և այլ բնույթի գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում»,- նշեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով այս նախագծին ընդգծեց՝ երկու կարևոր դրույթ.

«Առաջինը, որ ԳՇ պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Երկրորդ, որ գնումների ամբողջ համակարգը իրականացնում է ՊՆ-ն, ոչ թե ԳՇ-ն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Հաջորդը

Մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ։ ՀՀ-ն ստանում է…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6630 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք, առողջացել է 2574 քաղաքացի, արձանագրվել…
Դիտել

ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share