Դուք առաջնորդվում եք ատելությամբ․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Շուտով լրանալու է 5-րդ տարին, երբ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական համախոհները իշխանության են։ 5 տարին ՀՀ բոլոր ժամանակներում կառավարած նախագահների պաշտոնավարման առնվազն կեսն է, բայց այս 5 տարիներին Հայաստանն ու հայ ժողովուրդը վերջին 100 տարվա հաշվարկով ամենախոշոր կորուստները ու վնասներն են կրել։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մի իշխանություն, որը եկավ քարոզելու ժողովրդավարական արժեքներ, որը եկավ իշխանության օգտագործելու օբյեկտիվորեն շատ բարքեր, դրան ավելացնելով բազմաթիվ սուտ և կեղծիք պարունակող դրվագներ, եկավ իբրև թե վերացնելու այդ ամենը։ ՈՒ հետևանքը մենք տեսանք, թե ինչի է հանգեցնում՝ աղավաղված, այլնադակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները։ Առաջին հերթին քաղաքացիական հասարակությունը։ Ու՞ր է քաղաքացիական հասարակությունը։ Դուք եկել էիք իշխանության այդ հենքի վրա։ Ո՞ւր են այդ քաղաքացիական հասարակության նշույլները։ Չկան, ինչո՞ւ, որովհետև դեղին մամուլի կառավարման սկզբունքով պետության կառավարումը բերում է այսպիսի հասարակության ուղղակի ոչնչացմանը։ Դուք եկաք իշխանության քարոզելով խոսքի և մամուլի ազատությունը։ Ձեր իշխանության ժամանակ փակվում են լրատվամիջոցներ, հետապնդվում են լրագրողներ, երեկ այստեղ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ պաշտոնատար անձանց կողմից դատական հայցերով է ողողել ողջ համակարգը։ Այն դատական համակարգը, որը զավթվել է Ձեր կողմից, արդարադատությունը վերածել եք ընտրով և գրպանային արդարադատության, ինչի մեջ մեղադրում եք նախկինում և շատ հաճախ արդարացի, բայց հիմա բազմապատիկ անգամ վերածել եք դա Ձեր իխանության ցանկությունները բավարարող շղարշ ապահովող իրական գործիքի, որը գործադրում եք իրավապահ մյուս համակարգի նկատմամբ՝ դատախազության, քնչական մարմինների։ Առերևույթ հանցագործությունների մեջ մեղադրվող անձին կարգում եք գլխավոր դատախազ, քնչական մարմինը վերածում եք գործադիր իշխանության ղեկավարի կցորդի, գլխավոր դատախազը զեկուցումներ է տալիս գործադիր իշխանության ղեկավարին, քաղաքական հետապնդումներ եք իրականցնում ընդդիմախոսների նկատմամբ, չեք վարանում որևէ անգամ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, որպեսզի լինեք թափանցիկ, պատասխանատու»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ինքը չի ասում, որ նախկինում ամեն ինչ իդեալական էր, ոչ ամենևին, բայց Դուք եկել էիք իշխանության, որ վերացնեիք այդ բացերը, ոչ թե ձեզ առաջնորդող ատելությունը, քաղաքական վրեժխնդրությունը, թշնամանքը ավելի խորացնեիք․

«Պարոն Արշակյանը շատ հետաքրքիր ձևակերպումներ է տալիս։ Չառաջնորդվել ատելությամբ, բայց դուք անում եք լրիվ հակառակը, դուք առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով և հենց դա է, որ այսօր հնագեցրել է ազգի պառակտմանը, դա է, որ մեզ բերել է պարտության, խոսում եք հանրային ինստիտուների մասին, ու՞ր է Հանրային խորհուրդը, ոչնչացրել եք դա, այդ խորհուրդն էր, որ պետք  է այս համերաշխության քարոզը առաջ տաներ, ոչնչացրել եք, չկա, գոյություն չունի»,- ասաց Մինասյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր նախագահ ունի

Հաջորդը

Ալիևին ոչ մի բան պետք չէ, ընդամենը պետք է այնպես անի, որ Անդրանիկ Թևանյանն անընդհատ խոսի․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը․ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե…
Դիտել

Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը, այսօր կտեսնենք. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share