Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ուսուցչի օրվա առիթով: Այն ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ: 

Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը: 

Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող: 

Նոր համակարգը տալիս է նման հնարավորություն, բայց սա միայն սկիզբն է: Ուսուցչի աշխատավարձի բարձրացման այս համակարգը, որտեղ ըստ էության որոշումները կայացնում է ինքը՝ ուսուցիչը, պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի: 

Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ: 

Մենք պիտի առանձնահատուկ հոգ տանենք գյուղական բնակավայրերի մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք հեռու չզգան իրենց: 

Հանրակրթության ոլորտում, ըստ էության, մենք ավարտել ենք նախագծման աշխատանքները. կամավոր ատեստավորման, տարակարգերի նոր համակարգի, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, համայնքային կրթահամալիրների ստեղծման մեր ծրագրերը թողարկված են, դպրոցի վերելքի գործընթացը՝ մեկնարկած: 

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հաջորդը

ԱԺ-ն ընդունեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊՆ հաղորդագրությունը արդբեջանական ապատեղակտվության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության…
Դիտել

Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share