ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունը կարգավորման հասնելու համար. Բորել

Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին:

«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը:  

Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում:

«ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել  սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։

ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հիմնվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած քառակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Բորելը հիշեցրել է, որ երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել են նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և պայմանավորվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կանգնած է Ձեր եւ բարեկամ Ֆրանսիայի կողքին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.…
Դիտել

Պարզվել են Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ…
Դիտել

Թբիլիսիում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակին։ Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և…
Դիտել

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share