Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է 3 վագոնով

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։

Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։
Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք

Հաջորդը

Ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է  տոնել իր կարիերայի 40-ամյակը: Ինչպես հաղորդում…
Դիտել

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 8-ին, ժամը 06:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share