Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության հաստատմանը։

«Այն տնտեսական արդյունքները, որոնք այսօր ունենք կամ սպասումները, որոնք ունենք, մեզ թույլ են տալիս գնահատական տալ, որ մենք ճիշտ ենք անում։ Եվ ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ։ Չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները։ Այսինքն՝ այն ապագա խոսակցությունը, եթե դրանք լինեն ապաշրջափակման, շուկաների վերաբացման վերաբերյալ, պետք է շատ մանրամասն քննարկվեն։ Եվ դա պետք է լինի երկկողմանի գործողություն, ոչ թե մենք հիմա անենք միակողմանի գործողություն, բացենք սահմանը, հետո սպասենք»,- նշել է նախարարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

ՄԻԵԴ-ում Հայաստան ընդդեմ Թուրքիա գանգատը գտնվում է քննության փուլում

Առնչվող նյութեր
Դիտել

Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանին. ԵԽ պատգամավորները ԵՄ բարձր ներկայացուցչին հորդորել են միջամտել

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ…
Դիտել

Քննարկվել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները քննարկել են դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումները, դատավորների գնահատման համակարգի հիմնովին փոփոխության, դատական…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share