«Էրդողանը Փաշինյանի հետ կքննարկի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը». թուրքական զլմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում կարող է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Էրդողանը, հոկտեմբերի 1-ին ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է նման հանդիպման հնարավորության մասին։

Բանակցություններում, նշում է Sabah-ի, նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, ինչպես սպասվում է, Էրդողանը Փաշինյանին կառաջարկի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման առաջարկներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանի հրավերով Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

Հաջորդը

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ավետման տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի…
Դիտել

Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Կառավարությունն այսօր ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։ Այսպես, Կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share