Ընդդիմության նպատակը Արցախը փրկելը չէ. ՔՊ պատգամավոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ բացահայտում պետք է անի, սակայն նա այդպես էլ ավարտին չհասցրեց իր ելույթը։

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ խոսքը վերաբերում է Քարագլխի հետ կապված դեպքերին, և Փաշինյանն այդ մասին պետք է հայտարարություն աներ։

«Այո, ինչպես տեսաք, վարչապետը հենց ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին, սակայն ընդդիմադիրները՝ այդ փաստով պայմանավորված փախան դահլիճից, որովհետև ճշմարտությունից ընդդիմությունը մշտապես փախել է։ Եվ սա էլ բացառություն չէր։ Իսկ ինչում էր կայանում վարչապետի ասելիքը և որն էր բովանդակությունը, վարչապետն իր խոսքում նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն դրա հետ։ Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ, նրանք հստակ հաստատել են, որ իրենց նպատակն իշխանության զավթման անհաջող փորձն է, ասաց Արթուր Հովհաննիսյանը։

«Մենք պետք է հստակ այս արձանագրումն անենք, որովհետև, այո, կոչեր են հնչում, կենացներ են հնչում Արցախի փրկության մասին, բայց մարդիկ Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով՝ չեն կարող Արցախը փրկել։ Եվ նրանց նպատակը բոլորովին այլ է»,- ասաց նա։

Հարցին, թե ընդդիմությանն Արցախի հարցով քննարկումների հրավիրելո՞ւ են առաջիկայում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դուք ականատես եք եղել, թե ինչպես ենք մենք հանրային առաջարկել ընդդիմությանը գալ և ծանոթանալ փաստաթղթերին, տարբեր տեղեկատվություն ստանալ, որը հնարավոր չէ հրապարակային հնչեցնել։ Երեկ էլ ըստ էության սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան և որն ըստ էության շատ կարևոր բովանդակություն էր իր մեջ պարունակում, այդ խոսակցությունն ինքնին։ Բայց ընդդիմությունը, ինչպես նախկինում, փախել է ճշմարտությունից, որովհետև եթե նրանք ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և ծակ բաժակներով կենացներ ասել։ Ընդդիմության միակ նպատակն իշխանության զավթումն է, բայց նրանք ըստ էության տապալվել են»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված քննարկմանը

Հաջորդը

Քննարկումները շարունակվում են. Արմեն Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը զենք գնի այլ երկրներից․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է…
Դիտել

Վերջին մարզումը կարեւոր խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա»-ում վերջին մարզումն է անցկացրել՝ Գերմանիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ։ Հայաստանի ֆուտբոլի…
Դիտել

Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով…
Դիտել

Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share