Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող ՀԿ-ները և արտախորհրդարանական կուսակցությունները

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։

Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ:

Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

  1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):
  2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):
  3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):
    Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝
  4. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).
  5. «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան)։ Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Հաջորդը

Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո…
Դիտել

ԲԴԽ-ն երեք դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված որոշում է կայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի…
Դիտել

Թմրամիջոցների գաղտնի լաբորատորիայի գործով ձերբակալվել են Կորեայի ու ՌԴ քաղաքացիներ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և…
Դիտել

Մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել սահմանադրության նախագծի 30%–ը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ նշելով, որ մինչև այս տարեվերջ հնարավոր կլինի ներկայացնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share