Իմ տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա. Արարատ Միրզոյանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե «Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից»։

Նախարարը խոսել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ շեշտելով, որ սա լավ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի դիրքորոշումը. «ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա․ օրինակ, այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ինտենսիվ հանդիպումներ են ընթանում, այս հարցերը քննարկվում են. «Իմ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես՝ պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանակներում։ Բայց վերջնական արդյունք դեռ չունենք, առայժմ դրանց բացակայության պատճառը չենք կարող հանրայնացնել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

Հաջորդը

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի…
Դիտել

Անհրաժեշտ է ժողովրդական պոռթկում, որպեսզի ընդդիմությունը մանդատները վայր դնի․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հնարավորությանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ…
Դիտել

Ի՞նչ անեմ ես, գնամ մի պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձնից չվախենա՞ն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share