Իշխանությունը ՀՀ զինանշանը փոխելու որոշում չունի. ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ զինանշանի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, թե այն 1991թ հիմնված ՀՀ հետ կապ չունի։

Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իշխանությունն այն փոխելու որոշում չունի. 

«Եթե նկատեցիք վարչապետը երեկ իր այդ մտքերն արտահայտելուց առաջ ասաց, որ կիսվում է մտքերով և բոլորս, ըստ էության, կարող ենք միանալ այդ քննարկումներին։ Իշխանությունը որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու, վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշել է. «Հիմա, եթե ասենք՝ այո հնարավոր է որևէ նախաձեռնություն, կստացվի, որ այդ թեմայով քննարկում ենք անում, եթե ասենք՝ հնարավոր չէ, կստացվի այդ թեման փակ է։ Դա կարծիք կիսելու փորձ էր ու այդ քննարկումն արդեն դուք սկսել եք հիմա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վիճաբանության ժամանակ 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին և սպանել

Հաջորդը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդասիրական օգնություն Արցախի հեռավոր բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի հեռավոր բնակավայրերի փախստականներին և բազմազավակ ընտանիքներին Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնության առաքում…
Դիտել

Արցախում կվերսկսվի դասագործընթացը

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ…
Դիտել

Որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով. Փաշինյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share