Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:

«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեի, դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր ունի իր օրակարգով արտահերթ նիստ, և ես եկել եմ նիստին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով դաշինքի ներսում տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը իր հայտարարությունը տարածել է, «Հայաստան» դաշինքն էլ դրան պատասխանել է. «Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ: Ամեն ինչ եղել է հրապարակային»,- ասաց Սաղաթելյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022․ այսօր կավարտվի խմբային փուլը

Հաջորդը

Ֆիլիպ Ռիքերը ծանոթացել է ՄԻՊ ոչ հրապարակային արտահերթ զեկույցին

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը հերքել է իր ներգրավվածությունը ՀԱՄԱՍ-ի հարձակումներում

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը կիրակի հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի պատմության ամենաարյունալի հարձակումներից մեկում, երբ իսլամիստական ՀԱՄԱՍ…
Դիտել

Գերեվարվելու հանգամանքները քննելու նպատակով Հայաստանում քրգործեր են հարուցված. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հետաքննություն իրականացվում է այն…
Դիտել

Իրանցին մեղավոր է ճանաչվել ռազմական պահեստամասերի արտահանմանը մասնակցելու համար

Թեքսաս նահանգի ատենակալների կոլեգիան Իրանի քաղաքացի Մեհրդադ Անսարիին մեղավոր է ճանաչել Միացյալ Նահանգներից ռազմական նշանակության բաղադրիչների ստացման և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share