Իրանական օրաթերթը պատասխանել է Ալիեւին

Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից Իրանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը մի քանի մեջբերում է արել։

• Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,

• Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,• Հայաստանը Ադբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց,

• Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։

Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է.ԱԻՆ

Հաջորդը

ՉԼ․ Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Առնչվող նյութեր
Դիտել

Հետաքրքիր է՝ Ռուսաստանի հետ ավելի բարձր ինտեգրվողներն էլ ե՞ն ինտեգրվելու թյուրքալեզու երկրների շարժմանը. Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման եւ Հայաստանում տեղի…
Դիտել

Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ…
Դիտել

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share