Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իրավիճակը վատթարանա

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե երկրում քաղաքական իրավիճակը վատթարանա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է  Al-Hadath հեռուստաալիքը։

«Եթե քաղաքական իրավիճակը վատթարանա, ես ժամանակին կհայտարարեմ իմ հրաժարականի մասին Իրաքի վարչապետի պաշտոնից», – ասել է ալ-Քազիմին իրաքցի ժողովրդին ուղղված ուղերձում։ Նրա խոսքով, եթե երկրում շարունակվեն հակամարտություններն ու քաոսը, ինքը կկատարի իր բարոյական ընտրությունը եւ այդ որոշումը կկայացնի երկրի սահմանադրությանը համապատասխան։

Ալ-Քազիմին ասել է նաեւ, որ կառավարությունը հատուկ կոմիտե է ստեղծել՝ Բաղդադում վերջին բախումները հետաքննելու եւ «իրաքցիների արյուն թափածներին եւ կառավարական շենքերի վրա հրթիռներ արձակողներին բացահայտելու համար»։ Նա վերահաստատեց իր համոզմունքը, որ զենքը պետք է լինի բացառապես պետության վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​համագործակցությունը

Հաջորդը

Ուկրաինան կմիանա եվրոպական երկրների հետ առևտրի և տարանցման կոնվենցիաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի…
Դիտել

Նիոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են…
Դիտել

Պատրաստակամ եմ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոյին երկրի Անկախության օրվա առթիվ: Նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share