«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:

Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, որոնց բացակայության պատճառով ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի՝ ապրիլի 1-ին կայացած նիստը մերժել էր ակումբին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու արտոնագրի տրամադրումը:

ՀՖՖ Գործկոմի անդամները, մանրամասնորեն քննարկելով «Լեռնային Արցախ» ՖԱ հարցը, որոշել են թույլատրել «Լեռնային Արցախ» ՖԱ-ին մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին:

Այսպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանին կմասնակցեն հետևյալ 10 թիմերը՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը», «Ուրարտուն», «Նոան», «Վանը», ԲԿՄԱ-ն, «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի վերջին և կանցկացվի 4 խաղաշրջանով: Մրցաշրջանի մեկնարկի ամսաթիվը և խաղացանկը կհաստատվեն ավելի ուշ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում. Բաքու

Հաջորդը

ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է. ԵՄ ներկայացուցիչ

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները  գնդակահարում են հայ գերիներին։ «Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի…
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի…
Դիտել

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի երթևեկության դադարից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share