Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա գործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև գործակցության խթանման ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահի պատմական այցը Սաուդյան Արաբիա

Հաջորդը

Արմեն Սարգսյանը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ի անդրադարձը Թաղավարդի գերեզմանատան հարցին

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Գրանադայում մասնակցել է պաշտոնական ընթրիքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Եվրոպական քաղաքական…
Դիտել

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի զինված ուժերը սկսել են զորավարժություններ 15 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին կիրակի՝ մայիսի 16-ին, հաղորդել է երկրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share