Խոշոր վթար Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 3 տուժած

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ. Բ.), ծնված 1996 թ. ) և «Howo» (վարորդ՝ Գ. Կ. ) մակնիշների բեռնատարները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ. -ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա. Ա. -ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ի. Մ. -ն մահացել է, իսկ Ա. Ա. – ի և Ռ. Բ. -ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռաֆայել Նադալը դուրս է մնացել US open-ից

Հաջորդը

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և նրանք այդ ընկալումն ունեն. Խանդանյանը՝ ԼՂ իրավիճակի մասին

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լրջագույն խնդրի առնչությամբ հստակ գործողություններ են անհրաժեշտ միջազգային գործընկերների կողմից, և…
Դիտել

Թալիբները մտել են Աֆղանստանի հյուսիսային նահանգի մայրաքաղաք

Արմատական «Թալիբան» շարժմանգրո հայինները մտել են Աֆղանստանի հյուսիսային Ջաուզջան նահանգի մայրաքաղաք` Շիբերգան քաղաք, մարտերը շարունակվում են, հայտնում են…
Դիտել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։ Որոշումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share