Կասեցվել է 2401 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների կողմից իրականացվում է խստացված վերահսկողություն կենդանիների մորթից գոյացած մթերքի սպանդանոցային ծագման նկատմամբ: Դա նշանակում է, որ իրացման ցանց տեղափոխվող միսը պետք է ուղեկցվի ձև 5 անասնաբուժական փաստաթղթով:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Ըստ այդմ՝ դեկտեմբերի 2-ից մինչ այսօր, օրվա տարբեր ժամերի, հանրապետության ավտոճանապարհներին կանգնեցվել և ստուգվել է 3565 մեքենա, կազմվել է 7 արձանագրություն, կասեցվել է 973 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց:

Հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման կետերում իրականացված մշտադիտարկումներն արձանագրել են հետևյալ արդյունքները՝ ՍԱՏՄ տեսուչներն այցելել են 319 կազմակերպություն, կազմվել է 54 արձանագրություն, կասեցվել է 1428 կգ մսի վաճառքը:

Ընդհանուր առմամբ՝ 10 օրում կասեցվել է 2401 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Հաջորդը

Արցախում կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները քննարկել են գործակցության օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը…
Դիտել

Ավստրալիայում ջրհեղեղի պատճառով մարդկանց տարհանում է սկսվել

Ավստրալիայի արևելյան Նոր Հարավային Ուելսի իշխանությունները որոշել են ջրհեղեղի ու փոթորիկների պատճառով տարհանել մի շարք ափամերձ քաղաքների բնակիչներին,…
Դիտել

Արցախի Կաղարծի համայնքում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share