Կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը

Ապրիլի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020/` ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը։

Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահը կզարդարեն 1988 թվականին «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքում Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդումների բնօրինակ էսքիզները:

Գարնան ծաղկունքի հետ թանգարանում կթևածի ֆրանսիական ժողովրդական իմաստնությամբ ու հումորով լի հեքիաթների շունչը՝ արտացոլված հայ նկարչի յուրօրինակ պատկերացումներում, նրա վրձնած վառ ու գունեղ կերպարներում:

Նկարիչ Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ Նրա ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով: Նա մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների՝ Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան և այլն:

Ցուցադրությունը նվիրված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։
Ցուցադրության բացումը կկայանա ապրիլի 21-ին, ժամը՝ 17։00-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հաջորդը

Ադրբեջանական կողմը երեկ կրակել է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։ Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք…
Դիտել

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին։ Նա ելույթ է ունեցել ՀԱՊԿ…
Դիտել

Անջեյ Կասպրչիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share