Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողը՝ հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին: Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրել է 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս է մնացել մեդալային պայքարից:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կոտրուտան (201 կգ՝ 91+110), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը (199 կգ՝ 90+109):

Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցումներին այսօր հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Հաջորդը

Կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ֆրանսիական ժողովրդական հեքիաթների էսքիզների ցուցադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ

Նոյեմբերի 2-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և…
Դիտել

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 5-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…
Դիտել

Բայդենը կայցելի Իսրայել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ «Արմենպրես»-ն այս մասին…
Դիտել

Շամլուղ․ Լոռվա բազմազգ զարդը (տեսանյութ)

Շամլուղը երկար տարիներ հայտնի է եղել հանքարդյունաբերությամբ, մինևնույն ժամանակ հրաշալի բնությամբ։ Շամլուղը համարվել է նաև Լռու մարզի բազմազգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share