Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը հավաքեց 15.033 միավոր և ոսկե մեդալ նվաճեց:

Հիշեցնենք՝ Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեկ ևս երկու մեդալ էին նվաճել:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել նժույգթափերի վարժության եզրափակչում և հավաքելով 14,266 միավոր՝ բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 14,433 միավորով:

Օրերս Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում 82.665 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնում Հայաստանի ծանրորդները

Հաջորդը

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Առնչվող նյութեր
Դիտել

Լոռենցը Լոռվա մասին

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Արմեն Հարությունյանի` Արմեն Լոռենցի, նկարների ցուցադրությունը:Նախքան ցուցադրության սկսվելը՝ Արմեն Լոռենցը հանդես…
Դիտել

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված  տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ…
Դիտել

Ձգտելու եմ ՄԻՊ ինստիտուտը դարձնել հարթակ հանրային համերաշխության հասնելու ճանապարհին․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ Անահիտ Մանասյանի հայտարարությունը «Սիրելի հայրենակիցներ, Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share