Կեչուտի ջրամբար երկու արկ է ընկել, վնասվել է ճոպանուղին․ ԱԻ նախարարը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փամբուխչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է Կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

«Կարևոր է նաև փաստագրել այս և այլ հանգամանքները իրավական առումով»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ-ի ԱԽ-ն փաստաթուղթ առայժմ չի ընդունվել․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Հարուցված են քրգործեր Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ. ՔԿ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը

Հուլիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ…
Դիտել

Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կալանավորվել է

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել…
Դիտել

Հռոմի Պապն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share