Կինոյի ոլորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ:

Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ:

Նրա ընդգծմամբ՝ 2023 թվականին նշվում է հայ կինոյի 100-ամյակը, ինչը հրաշալի առիթ է ամբողջ տարվա ընթացքում խոսելու մեր պատմության, ձեռքբերումների, գրանցած հաջողությունների, անելիքների մասին:

«Կինոյի ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և մենք միասին պետք է գտնենք այդ ասպարեզի զարգացման ճիշտ ուղղությունները: Այս գործընթացներում պետք է պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, զարգացնելով փորձառությունը՝ նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին: Առկա խնդիրներից են միջազգայնացման, կինոարտադրության զարգացման, ոլորտում կրթության բարելավմանն ուղղված հարցերը, որոնց վերաբերյալ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ունեք շատ կարևոր և բովանդակային ասելիք:

Նախարարությունը պատրաստակամ է պարբերաբար թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ անելիքները կշարունակվեն ոլորտի օրենսդրական կարգավորումների, փառատոնային գործունեության և այլ ուղղություններով:

Նախարարը կինոգործիչներին մաղթել է ուժ և եռանդ, միասնական մոտեցում՝ ի նպաստ կինոլորտի զարգացման ու բարելավման:

Կինոոլորտի ներկայացուցիչները նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ համատեղ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքը

Հաջորդը

Վարչապետին ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության 2022թ. կատարողականը

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ-ն շարունակելու է օգնել Հայաստանին. Լավրով

Առանցքային դաշնակցի դիրքերից Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է օգնել  Հայաստանին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում: Այս մասին հայտարարել…
Դիտել

Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան

Հանրապետության ամբողջ տարածքում այս տարի կդիտվի տաք և չոր դեկտեմբեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց Շրջակա միջավայրի…
Դիտել

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share