ԿԽՄԿ-ն հայտնում է, որ ՈՒկրաինան ներառվել է աշխարհի ականներից առավել տուժած երկրների ցանկում

Ինչպես հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ » գործակալությունը Ուկրաինան ներառվել է ականներից առավել տուժած երկրների ցանկում, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մամուլի հաղորդագրությունում։ «Ուկրաինան ներկայումս աշխարհի ամենաշատ ականներից տուժած երկրներից մեկն է: Քանի որ երկրի տնտեսության մեծ մասը կախված է գյուղատնտեսությունից, ականներից, չպայթած զինամթերքից և պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից կարող են խաթարել արտադրությունը տարիներ շարունակ»,- ասվում է փաստաթղթում:

ԿԽՄԿ-ն համարում է, որ աղտոտման այս տեսակը երկարաժամկետ խնդիր է, որը պահանջում է զգալի ռեսուրսներ՝ տուժած տարածքների մեծ հատվածները հետազոտելու, ականների գտնվելու վայրը նշելու և այնուհետև երկարատև և վտանգավոր ականազերծման աշխատանքները սկսելու համար:

«Դա կարող է հանգեցնել վարելահողերի զգալի մասի ոչ պիտանիությանը երկար տարիներ»,- ասվում է փաստաթղթում։

Ուկրաինայում ԿԽՄԿ-ի խոսնակ Աշիլ Դեսպրը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ այդ տարածքները ներառում են նաև Ռուսաստանի կազմի մեջ մտած շրջաններ։

«Դա վերաբերում է ամբողջ երկրին, անկախ նրանից՝ շրջանները գտնվում են Ուկրաինայի կառավարության, թե ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Մենք խնդիրը դիտարկում ենք ամբողջությամբ. մեր տեսանկյունից հարցն այն չէ, թե ով է տեղադրել այս կամ այն սարքը,այլ այն թե որքան են նրանից բխող մարդասիրական ռիսկերը»,- ասել է Դեսպրեսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աննա Վարդապետյանն ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է գործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Հաջորդը

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար…
Դիտել

Ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում տեղումները եղել են ձյան տեսքով

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share