Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ
Հրաչիկի Սիմոնյանը:

Համաձայն ԵՊՀ ռեկտորի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի
մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Անվանի գիտնականը ծավալել է հասարակական-գիտական լայն գործունեություն՝
նպաստելով հայագիտության զարգացմանը: Արամ Սիմոնյանը պատմագետ էր,
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ: Հեղինակել է
բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնցում մանրամասնորեն ուսումնասիրել է
հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության
հիմնահարցերը:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանն արժանացել է մի շարք
պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ»
մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

Մեծ է եղել Արամ Սիմոնյանի վաստակը Երևանի պետական համալսարանի զարգացման
գործում: 2006-2019 թվականների ընթացքում Արամ Սիմոնյանը, լինելով ԵՊՀ
ռեկտոր, հիմք է դրել մի շարք երկրների գիտակրթական կենտրոնների հետ
համալսարանի համագործակցությանը:

ԵՊՀ մամուլի խոսնակ, հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ
Գրիգորյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպանություն նախապատրաստելու, գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Լավրովը գալիս է Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման…
Դիտել

2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր

Տեղի է ունեցել գերիների պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ «Անհայտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share