Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կայուն նվազում է արձանագրվում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ վերջին շաբաթների միտումը հուշում է, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կայուն նվազում է արձանագրվում։

«Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են, ցավոք, ունենք 24 մահ։ Այս պահին Հայաստանում շրջանառվում են օմիկրոնի շտամի BA1 և BA2 ենթաշտամերը։ Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում։ Եվ կարծես դելտա շտամն իսպառ դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միևնույն է, այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, մենք ունենում ենք նաև ծանր դեպքեր։ Եվ, ինչպես տեսնում ենք, ունենք մահվան դեպքեր։ Այնպես որ, պետք է պատվաստման առումով մեր զգոնությունը շարունակենք պահպանել։ Մանավանդ տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններով քաղաքացիների պատվաստումներն օր առաջ կազմակերպենք։ 65-ից բարձր քաղաքացիների պատվաստումների մասով ունենք արդեն 40 տոկոս ցուցանիշ, որը վերջին 1-2 ամսում բավական աճել է, բայց մենք բոլոր ջանքերը ներդնում ենք ավելացնելու սա»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացած քաղաքացիների թիվը կազմում է 1 080 715, որը կազմում է մեծահասակ բնակչության 47․9 տոկոսը։ Եվ երկրորդ դեղաչափն ստացել է մեծահասակ բնակչության 40 տոկոսը։ Երրորդ խթանիչ դեղաչափ սստացել է 20 169 քաղաքացի։

«Հաջորդ շաբաթվանից այս տենդենցնի շրջանակներում մենք արդեն կգնանք հիվանդանոցային հետծավալման աշխատանքների և որոշակի մահճակալների կրճատման ընթացք կսկսենք»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարց ՀՀ օրակարգում չկա. ԱԳՆ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դրական եմ գնահատում. Դենիս Ավտոնոմով (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը…
Դիտել

Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ էմոմալի Ռահմոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.…
Դիտել

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել․ «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ…
Դիտել

Տեսանյութը նոր է. դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման ընթացքում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի մասին, որում նշված է. Այսօր վաղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share