Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշել է, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասել է Թորոսյանը:

Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչներն ահազանգեցին, որ թշնամին հոկտեմբերի 7-ի առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պրահան թուլացրե՞ց, թե՞ սառեցրեց՝ հայ-ադրբեջանական լարվածությունը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Առնչվող նյութեր
Դիտել

«Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ»․ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ…
Դիտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներն ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Դիտել

ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share