Կրակոցներ հարսանիքի ժամանակ. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվեց ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:

Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:

Դեպքի վայրում հայտնաբերվեցին պարկուճներ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:

Հետագա միջոցառումներն Արտաշատի քրեական հետախույզներն իրականացրին Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի, պետական պահպանության գլխավոր վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացավ Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով. ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով:

Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Հաջորդը

65-ամյա կնոջը դանակահարել էր 19-ամյա թոռը

Առնչվող նյութեր
Դիտել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան…
Դիտել

Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:…
Դիտել

«Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և ՀԱԷԿ ղեկավարությունը հուշագիր են ստորագրել

Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայում քաղաքում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի…
Դիտել

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: Այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share