Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն

Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա։

«Չցանկանալով չափազանցել` կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Առաջնորդների, արտգործնախարարների հետ աշխատել ենք տեքստի վրա։ Մենք փորձում ենք ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Այս շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ նույնպես։

Մենք Հայաստանին ոչինչ չենք պարտադրում, այլ ընդամենը արձագանքում ենք նրա ցանկությանը` աջակցելու 30-ամյա այս հակամարտությանը վերջ դնելու հարցում։

ԱՄՆ-Ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ

Հաջորդը

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև. Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս – Վարչապետ Միցոտակիսի հետ…
Դիտել

Բաքուն Ֆրանսիայի վարչապետին կոչ է անում չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share