Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանի կոչելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցությունը։

Դեսպանն իր հերթին ողջունել է նախարարի այցն Իրան՝ այն գնահատելով կարճ, բայց արդյունավետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության, ճանապարհաշինության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է Իրանում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանի կոչելու անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Հաջորդը

Պեմզաշենում կատարված սպանությունների գործով ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու խոստացվում դրամական պարգև

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Ոսկեպարում ռուս սահմանապահներ են տեղակայվել. ՊՆ-ն պարզաբանում է

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ…
Դիտել

Մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը. Միրզոյան

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը…
Դիտել

The Jerusalem Post-ն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում կանադական տեխնոլոգիաներով ստեղծված թուրքական ԱԹՍ-ների կիրառման խնդրին

The Jerusalem Post պարբերականն անդրադարձել է թուրքական անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված կանադական տեխնոլոգիաների տրամադրման խնդրին Պարբերականը գրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share