«Հայաստան. հիշողության թել». Իտալական Rai 1 հեռուստաընկերությունը ծավալուն ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

Հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինիի՝ «Հայաստան. հիշողության թել» վերնագրված ֆիլմը սկսվում է Եռաբլրի կադրերով: Այն անդրադառնում է արցախյան 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին, այդ պատերազմում Թուրքիայի դերին, Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրողություններին ու սահմանային իրավիճակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանի և Արցախի քրիստոնեական ժառանգության մասին, նշվում է, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր Կովկասի սրտում, բնական կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև:

Հեղինակն այցելել է Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, հայկական եկեղեցիներ, անդրադարձել պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցված հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին:

Ֆիլմում նա ներկայացրել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ իր հարցազրույցները:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի պատճառների, Թուրքիայի ներգրավվածության, հետպատերազմյան իրավիճակի, մարդասիրական խնդիրների և մինչ օրս Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների մասին:

Ֆիլմում շեշտվում է նաև հնագույն քրիստոնեական արժեքներ կրող երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության կարևորությունը, անդրադարձ է կատարվում միջպետական ներկա հարաբերություններին և, այդ համատեքստում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերին Իտալիա կատարած առաջին պետական և Վատիկան պաշտոնական այցերին:

Ֆիլմը հասանելի է այս հղումով՝ https://bit.ly/3x4GIyF

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել. նախագահ Արմեն Սարգսյան

Հաջորդը

«Միջանցքի» հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Անվտանգության խորհրդի անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար կյանքը…
Դիտել

Աղջկաս տված խոստումները փորձում եմ միշտ պահել, բայց հիմա չի ստացվում. Արտակ Բեգլարյանը

«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է…
Դիտել

ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը:  Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share