Հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման, մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք: Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Միրզոյանը նշեց՝ հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա և փաստերը կվկայեն, որ այն պնդումները, թե ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է տեղի ունեցել և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում է իրականությանը.

«Այս առաքելությանը պետք է վերագրենք նաև հետագա նոր հարձակումների կանխման կարևոր առաքելությունը և կայուն խաղաղության հաստատումը»,-ասաց Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փորձ է արվել ԻԻՀ-ից ՀՀ ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ

Հաջորդը

Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share