Հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։

«Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Նա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթամֆետամինի նմանվող։

Հայտնաբերվել է նաև մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել են։
Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Մահվան ելքով վթար Երևան-Երասխ ճանապարհին

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Վարչապետը կարևորել…
Դիտել

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share