Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կատավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված, Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։

«Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածարջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում կոմունիկացիաների բացումը ու պատրաստ է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Հայաստանը վերահաստատում է Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և, ընդհանրապես, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հայ ժողովրդից ստացած մանդատը», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցային գործընթացին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում է Մատաղիսում

Հաջորդը

Հայտնաբերվել են հրազեններ, թմրամիջոցներ, սառը զենքեր. կան ձերբակալվածներ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը հանդիպել է ՀՀ վարչապետ…
Դիտել

ՀՀ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ մեկ անդամ դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share