Հանդիպումներ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ

Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակության ներկայացուցիչները ապրիլի 12-ին հանդիպումներ են ունեցել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի և ԱՄՀ գործադիր խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, քննարկել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ արդի մարտահրավերների և անորոշությունների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը:

Հայկական պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մակրոտնտեսական ներկա իրավիճակն ու տնտեսական վերջին զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանի հսկողությունը սահմանապահներին հանձնելը կնվազեցնի նոր կոնֆլիկտների հավանականությունը. Միրզոյան

Հաջորդը

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը․ Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանը բարկացրել է ռուս գործընկերներին

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովին՝ ԱԺ նախագահ…
Դիտել

Շոլց. Պուտինի միակ ճանապարհը Ուկրաինայում իր անհաջողությունն ընդունելն է

Օլաֆ Շոլց / AFP Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայում G7-ի գագաթնաժողովի ավարտին ասել է, որ Արևմուտքի ճնշումը Ռուսաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share