Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառեն «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցները

Ամանորին ընդառաջ Հանրապետության գլխավոր տոնածառը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին, իսկ լույսերի հանդիսավոր վառման արարողությանը ներկա կլինեն նաև «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունում հրավիրված ասուլիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյան նշեց, որ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

«Համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ՝ մրցույթին մասնակցող 16 երկրի ներկայացուցիչներին տալիս ենք այս մեծ հնարավորությունը, որպեսզի նրանք բոլորը միասին վառեն հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Դրանով կլինի, թե Եվրատեսիլի բացման արարողության, թե մեկշաբաթյա տոնախմբության մեկնարկը»,-ասաց  Դավիթ Ծերունյանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 11-ին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Առնչվող նյութեր

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share