ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ–ն մեկնաբանել է «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու լուրերը

Հաջորդը

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 31-ամյակի առիթով (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք շարունակում ենք հետաքրքրված լինել մեր հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ կազմավորման 32-ամյակին նվիրված ելույթին․ «Նիկոլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share