Հավաքական հրավիրելու համար ՀՖՖ-ն բանակցում է «Սպարտակի» հայ ֆուտբոլիստի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայացուցիչները կապ են հաստատել Մոսկվայի «Սպարտակի» սան Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ Հայաստանի քաղաքացիություն ընդունելու և Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։ Այս մասին «Матч ТВ»‑ին հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը․ «Հովհաննիսյանի հետ կապ եղել է։ Այս պահին այլ բան ասել չենք կարող», – ասել են ՀՖՖ-ից։

Հովհաննիսյանը 21 տարեկան է, ունի Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում հանդես գալու փորձ: Նախորդ տարվա ամռանը հարձակվողը «Սպարտակից» վարձավճարով «Օրենբուրգ» էր տեղափոխվել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Օրենբուրգի թիմի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, խփել է երեք գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Ստրասբուրգ

Հաջորդը

Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարություն Մերդինյանը մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Կարիերայում երկրորդ…
Դիտել

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share