Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հրապարակել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․

«Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:

Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում

Հաջորդը

Դոնալդ Թրամփին 30 մեղադրանք է առաջադրվել

Առնչվող նյութեր
Դիտել

Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝…
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ «Այցի…
Դիտել

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման…
Դիտել

Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share